copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:14 21-06-2021

Հունաստանում մեկշարժիչանի ինքնաթիռն ընկել է գյուղի վրա

Հունաստանում կործանվել է մեկշարժիչանի ինքնաթիռ: Ողբերգությունը տեղի է ունեցել Պելոպոնեսի թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Էլիդա շրջանի Պիրգոս քաղաքից մոտ 16 կիլոմետր հեռավորության վրա: Արդյունքում երկու մարդ զոհվել է:

Ինչպես հաղորդել է հունական Skai հեռուստաալիքը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 11.30-ին: Հայտնի է, որ ինքնաթիռը պատկանել է Մեսոլոնգի քաղաքի ավիաակումբին: Այն ընկել է Հարիա գյուղի շրջանում:

Ինքնաթիռը կործանվել է տներից մեկի հենց բակում: Բնակիչների շրջանում տուժածներ չկան: Ինքնաթիռի անկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ