copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:46 21-06-2021

Դեռ պարզ չէ, թե ինչպես են ընտրությունների արդյունքներն ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա. Սերգեյ Լավրով

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին:

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա :

«Մենք, համենայն դեպս, ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին», - հավելել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում