copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:53 18-06-2021

Պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանին այժմ սպառնում է պարտություն նաև խորհրդարանական ընտրություններում. եվրոպական մամուլ

Եվրոպական մեդիատիրույթն ակտիվորեն քննարկում է Հայաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները:

Գերմանական հեղինակավոր Süddeutsche Zeitung-ը գրել է, որ որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր փոխել երկիրը, բայց Ադրբեջանի դեմ պատերազմում պարտվելուց հետո նրան այժմ պարտություն է սպառնում նաև ընտրություններում:

Süddeutsche Zeitung-ն անդրադարձել է նաև գերիների թեմային, նշելով, որ 15 գերու փոխարեն հայկական կողմը քարտեզներ է տվել:

«Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գերիների ազատ արձակումը կատարվել է ամենալավ ժամանակահատվածում ՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ: Վստահաբար լավ նորությունները նրան չեն վնասի, քանի որ, ըստ հարցումների, դեռևս երկու-երեք տարի առաջ հաջողակ հեղափոխական և «ժողովրդական ամբիոն» համարվող գործիչն այժմ կանգնած է մեծամասնության ձայնը կորցնելու վտանքի առաջ: Պատերազմը շատ բան է փոխել»,- գրել է կայքը:

Arte TV եվրոպական նորությունների կայքի գերմականակն բաժինը «Վերջնական մրցավազք Հայաստանի նախընտրական քարոզարշավում» վերնագիրը կրող հոդվածում նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վերջին հանրահավաքին, որին մասնակցում էին մոտավորապես 20.000 մարդ:

«Քաղաքի կենտրոնական փողոցներում դրոշներ էին ծածանվում՝ մենք չենք ցանկանում հին ռեժիմի վերադարձը, գրառումներով»,-պատմել է հոդվածագիրը:

Նրա մեջբերմամբ՝ կառավարության ղեկավարը հորդորել է իր կողմնակիցներին հավաքվել «ժողովրդի միասնությունը ցույց տալու» համար:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կիրակի օրը կայանալիք քվեարկությունում իր հաղթանակը կասկածից վեր է:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև 46-ամյա նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը, նշելով, որ նա այդ հեղափոխությունն իրականացրել է կոռումպացված էլիտաներին տապալելու խոստումով:

«Բայց նրա հայտնիությունը փլուզվեց, երբ Հայաստանը պարտվեց 2020-ի աշնանն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- գրել է կայքը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում