copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:30 17-06-2021

Ուկրաինական Ռապունցելը դժգոհել է անպարկեշտ առաջարկություններից

Բլոգեր և մոդել Եկատերինա Դեմերսը, ով հանրաճանաչ է դարձել իր երկար մազերի շնորհիվ, սոցիալական ցանցերում պատմել է տղամարդկանց անպարկեշտ առաջարկների մասին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail տաբլոիդը:

Այս պահին 147 սանտիմետրանոց մազերի տիրուհին, որը ծագումով Ուկրաինայից է, ապրում է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում:

Մանկության տարիներին կարճ մազերի պատճառով նրան հաճախ տղայի հետ էին շփոթում: Մոտ տասը տարի առաջ նա որոշեց աճեցնել իր մազերը և այժմ հաճախ է գտնվում ուշադրության կենտրոնում:

Դեմերսը խոստովանել է, որ շատ հաճոյախոսություններ է ստանում անծանոթ մարդկանցից, բայց իրեն հաճախ անպարկեշտ խնդրանքներով են դիմում: Այսպեսվ, որոշ օգտատերեր առաջարկում են խցիկի առջև դիպչել նրա մազերին կամ սանրել։ Իսկ գերմանացի մի գործարար, Քեթրինի խոսքով, 500 հազար դոլար է առաջարկել, եթե թույլ տա սափրել իր գլուխը:

«Տղամարդիկ հաճախ ինձ գրում են, որ մազերս գեղեցիկ տեսք կունենային իրենց անկողնու վրա», - նշել է մոդելը:

Աղջիկը պատմել է նաև, թե ինչպես է խնամում իր շքեղ մազերը: Նա մազերը լվանում է շաբաթական երկու անգամ՝ երկու ժամ: Եկատերինան օգտագործում է մազերի թանկարժեք միջոցներ և խուսափում է հարդարման համար անհրաժեշտ սարքավորումներից: Նա վեց ամիսը մեկ կտրում է մազերի միայն ծայրերը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում