copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:14 17-06-2021

Իսպանիան ցնցված է երկու աղջիկների սպանությունից

Իսպանիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ ընտանեկան բռնության՝ այն բանից հետո, երբ անցյալ հինգշաբթի ծովում՝ Տեներիֆե կղզու մոտ, գտան վեցամյա Օլիվիա Խիմենո-Ցիմերմանի մարմինը: Աղջկա ու նրա մեկ տարեկան քրոջ՝ Աննայի (նրա որոնման աշխատանքները շարունակվում են) սպանության մեջ կասկածում են հայրիկին, որը ցանկանում էր «անտանելի ցավ պատճառել» նրանց մայրիկին:

Հարյուրավոր ցուցարարներ, հատկապես կանայք և երեխաներ, բողոքի ակցիային իրենց հետ բերել էին տիկնիկներ և փափուկ խաղալիքներ՝ ի հիշատակ անմեղ զոհերի:

Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ամբողջ երկիրը շոկի մեջ է:

Դատական քննիչի կարծիքով, հանցագործը ևս ողջ չէ: