copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:10 17-06-2021

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածի մոտ «կանաչ բորբոս» է ախտորոշվել

Հնդկաստանի Ինդուար քաղաքի բնակիչներից մեկի մոտ, որը վարակվել է կորոնավիրուսով, ախտորոշվել է սնկային հիվանդություն՝ «կանաչ բորբոս»: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Մադհյա Պրադեշի առողջապահության պետական ​​դեպարտամենտի ներկայացուցիչներին:

Նախնական տվյալներով, սա երկրում «կանաչ բորբոսի» առաջին դեպքն է: Նշվում է, որ 34-ամյա տղամարդը վերջին մեկուկես ամիսը բուժում էր ստանում հիվանդանոցում, նրա թոքերն ախտահարվել էին 90%-ով:

Երբ Ինդուարի բնակիչն ապաքինվել է կորոնավիրուսից, նրա մոտ սկսվել է քթից արյունահոսություն, և ջերմությունը բարձրացել է: Բժիշկները ենթադրել են, որ նա կարող է վարակված լինել մուկորմիկոզով կամ «սև բորբոսով»: Բայց հետազոտության արդյունքում պարզվել է, որ դա «կանաչ բորբոս» է՝ սպերգիլոզի տարբերակ, որը նույնպես սնկային հիվանդություն է: Այժմ տղամարդը բուժման կուրս է անցնում Մումբայի բժշկական հաստատություններից մեկում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում