copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:35 16-06-2021

Էրդողանը խոստացել է օգնել Ադրբեջանին Ղարաբաղը վերականգնելու հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին խոստացել է օգնել Ղարաբաղը վերականգնելու հարցում: Այս մասին հաղորդել է TRT հեռուստաալիքը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ զինված հակամարտության ընթացքում ավերված բոլոր գյուղերն ու օբյեկտները վերականգնելու ուղղությամբ:

«Մենք կկառուցենք նոր Ղարաբաղ: Այն նախկինում եղել է ադրբեջանական մշակույթի կենտրոն, և տա Աստված, այն շուտով կդառնա նույնպիսի կենտրոն»,- ասել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալիս: Էրդողանը նաև հավելել է, որ Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը: Նախագահը ընդգծել է, որ Ղարաբաղի ազատագրումը Ադրբեջանի անցած 30 տարվա ամենամեծ ձեռքբերումն է:

Ամենից շատ դիտված