copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:33 16-06-2021

Ինչ ժամանակացույցով և որտեղ են գործում պատվաստումների շարժական կետերը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում: Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ համալիրում»։

Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։ Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.

Հյուսիսային պողոտա 12.00-20.00 12.00-20.00

Դալմա Մոլ 16.00-20.00 14.00-19.00

Մեգա Մոլ 16.00-20.00 14.00-19.00

Կասկադ համալիր 16.00-20.00 17.00-21.00

Ք. Վանաձոր 11։00-17։00 11։00-17։00

Ք. Գյումրի 09։00-16։00 10։00-16։00

Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից