copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:55 15-06-2021

ՌԴ նախագահը նաև հոկտեմբերի 10-ին է պատերազմը դադարեցնելու առաջարկ արել, որը Նիկոլ Փաշինյանը մերժել է. Միքայել Մինասյանը սկանդալային փաստաթուղթ է հրապարակել

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական սկանդալային դիվանագիտական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել, որում Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել նաև հոկտեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու իր առաջարկը, եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել:

Մինասյանն ընդգծում է, որ այդ մերժման պատճառով պատերազմը տևել է ևս 29 օր: Նման գաղտնի փաստաթղթեր Հայաստանի ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը ստացել են մի շարք այլ եվրոպական մայրաքաղաքներից:

«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին՝ ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի դրանից՝ արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշված է փաստաթղթի մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը