copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:36 15-06-2021

Ինչն է ստիպել մեր ընկերության ինքնաթիռի օդաչուին վայրէջք կատարել Մինսկում. Ryanair-ի ղեկավար

Իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն, որը մայիսի 23-ին վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում բելառուս ընդդիմադիր բլոգեր Ռոման Պրոտասևիչի հետ, այլ կերպ չէր կարող վարվել պայթյունի սպառնալիքի մասին բելառուսական իշխանությունների ազդանշանից հետո: Այս մասին հայտարարել է ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ'Լիրին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի տրանսպորտային հարցերով կոմիտեում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, առաջիկա երկու շաբաթներին կներկայացվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության զեկույցը ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ:

«Մենք տեղի ունեցածի վերաբերյալ մեր ամփոփիչ զեկույցն ուղարկել ենք Լեհաստանի ավիացիոն իշխանություններին: Նրանք Լիտվայի և Իռլանդիայի ավիացիոն իշխանությունների հետ միասին զեկույցի տվյալները կուղարկեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն»,- ասել է Օ'Լիրին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից