copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:10 15-06-2021

Մոտ 50 պայմանագրային զինծառայողներ ազատման դիմումներ են գրել. ինչ է կատարվում բանակում․ Ժողովուրդ

«Մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին զանգվածային դիմումներ կան։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, և վարկեր են առկա։ Եվ գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմումներ են գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման դիմումներ առկա են։

«Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, և միայն պայմանագրայինը չեն, նաև սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։ Հրամանատարը ընդգծեց, թե ամեն դեպքում սահմանային իրավիճակը չէ խնդիրը։

«Մարդիկ կան, որ զեկուցագրեր գրել են, բայց սպասում են իրավիճակը հանդարտվի, քանի որ չեն ցանկանում իրենց ստորաբաժանումը լքել, կան դիմումներ, միգուցե ավելանան», – հավելեց նա։

Այսինքն՝ մի կողմից խոստումներ են, մյուս կողմից՝ իրականությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից