copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:59 14-06-2021

Չներկայանալ չենք կարող. Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքին

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։

Մարզի բնակիչները ահազանգել են ԼՈՒՐԵՐ.com-ին, նշելով, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանի աշխատակիցներին, բուժաշխատողներին, դպրոցի, մանկապարտեզի տնօրեններին հրահանգել է ուղիղ ժամը 17։00–ին ներկայանալ Արտաշատում կայանալիք հանրահավաքին, իսկ, չներկայանալու դեպքում՝ կփոշմանեն:

«Չներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք»,- ասաց ահազանգած քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ ասաց, թե չի ցանկանում մնալ առանց աշխատանք կամ խնդիրներ ունենալ ղեկավար կազմի հետ:

Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ, որն իմանալով՝ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ես խիստ զբաղված եմ»,- նշեց մարզպետը և անմիջապես անջատեց հեռախոսը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ