copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:14 13-06-2021

Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից արձագանքել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ատելության խոսքին

Ինչպես հայտնում է «Ընտրությունների վերահսկման կոմիտեն», ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին:

Նամակում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ պարոն Մերֆի,

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր:

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի և սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ և դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին:

Արձանագրենք, որ մինչ այս պահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ կերպ չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին և հասարակությանը միմյանց դեմ հանելու բռնության կոչերին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից