copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:48 13-06-2021

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննադատվել է՝ միգրանտների վերաբերյալ վիճահարույց դիրքորոշման համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը քննադատվել է Լատինական Ամերիկայի երկրներից ապօրինի միգրանտների նկատմամբ ունեցած հակասական դիրքորոշման համար։ Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Հինգշաբթի օրը Unisision-ի թղթակից Իլյա Կալդերոնին տված հարցազրույցում Հարիսն ասել է, որ ինքը միգրանտների իրավունքների մշտական ​​ջատագովն է:

«Ինչպես գիտեք, Իլյա, ես այս հարցի շուրջ աշխատել եմ գրեթե իմ ամբողջ կարիերայի ընթացքում և միշտ եղել եմ ներգաղթյալների շահերի պաշտպան՝ և՛ գրանցված, և՛ չգրանցված», - շեշտել է Հարիսը:

Սակայն այս հարցազրույցից կարճ ժամանակ առաջ Գվատեմալա կատարած այցի ժամանակ կայացած մամուլի ասուլիսին Ամերիկայի փոխնախագահը խնդրել էր գվատեմալացիներին և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի այլ միգրանտներին, որ չգան Միացյալ նահանգներ:

«Ես ուզում եմ շեշտել, որ մեր աշխատանքի նպատակն է օգնել գվատեմալացիներին հույս գտնել հենց իրենց տանը, միևնույն ժամանակ ուզում եմ հստակեցնել իրավիճակը այս տարածաշրջանում գտնվող մարդկանց համար, ովքեր մտածում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վտանգավոր հատման մասին: Մի՛ եկեք ԱՄՆ, մի՛ եկեք», - ասել է Հարիսը:

Իր խոսքերի համար նա քննադատվել է Դեմոկրատական ​​կուսակցության իր գործընկերների, ինչպես նաև Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատեի կողմից, որը հայտարարել էր, որ Հարիսի խոսքերը շփոթեցնող են:

Նախկինում Բայդենը ողջույնի տեսահոլովակ էր ձայնագրել ԱՄՆ նոր քաղաքացիների համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել