copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:36 11-06-2021

ՄԱԿ-ը հայտարարել է Եթովպիայում սովի մասին

Եթովպիայի Տիգրեյի, Ամհարայի և Աֆարի շրջաններում սննդի իրավիճակը հասել է «աղետի» աստիճանի: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացված իրավիճակի վերլուծությունը, հաղորդում է BBC-ն:

2021 թ. մայիսից հունիս 350.000 մարդ «ծանր ճգնաժամի» մեջ էր հայտնվել Տիգրեյի, ինչպես նաև հարևան Ամհարայի և Աֆարի շրջաններում: Սննդամթերքի իրավիճակը տարածաշրջանում հասել է «աղետի» աստիճանի, որը բնութագրվում է մեծ տարածքներում ապրող մարդկանց փոքր խմբերի սովով և մահով: Մայիսի դրությամբ 5.5 միլիոն մարդ տարածաշրջանում բախվել է սննդի խիստ անապահովության բարձր մակարդակի հետ: Ակնկալվում է, որ իրավիճակը վատթարանալու է մինչև սեպտեմբեր:

Միևնույն ժամանակ, զեկույցում սովի մասին պաշտոնական հայտարարություն չկա. այն հայտարարվում է միայն մահացության, թերսնման և սովի որոշակի ցուցանիշների բավարարման դեպքում. եթե թաղամասի տնային տնտեսությունների առնվազն 20%-ն ունի սննդամթերքի ծայրահեղ պակաս՝ ունենալով այն հաղթահարելու սահմանափակ հնարավորություններ, եթե սուր թերսնման տեմպերը գերազանցում են 30%-ը, իսկ մահացության մակարդակը գերազանցում է օրական երկու հոգին՝10 հազար մարդու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ