Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:01 11-06-2021

Զավեշտալի իրավիճակ. ով է այս պահին Նիկոլ Փաշինյանը․ Ժողովուրդ

«Նիկոլ Փաշինյանը և՛ պաշտոնակատար է, և՛ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ, և նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերևս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը ևս նա էր վարում:

Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը»:

Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, և ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը: Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաև ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, և դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել