copy image url
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 23:55 10-06-2021

Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի աշխատանքները․ Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ մոտակա ժամանակներս Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի աշխատանքները՝ համապատասխան առաջնորդների եռակողմ պայմանավորվածության»,- ասել է Զախարովան: Նա մանրամասնել է, որ Հարավային Կովկասում տնտեսական կապերի ապաշրջափակումը առաջնահերթ և կարևորագույն խնդիր է, որի իրականացմամբ հետաքրքրված են ռեգիոնի երկրները։ Այս ուղղությամբ աշխատանքների իրականացումը հանձնարարված է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում երեք երկրների փոխվարչապետներին։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ