copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:55 10-06-2021

Հնդկաստանում տղամարդը 10 տարի ընտանիքից թաքցրել է իր սիրուհուն, որն իրենց հետ նույն տան մեջ է ապրել

Հնդկուհի Սաջիթայի ծնողները կարծում էին, որ 2010-ին անհետացած իրենց դուստրը մահացել է, բայց հանկարծ պարզվել է, որ այս ամբողջ ընթացքում նա ապրել է մոտակայքում գտնվող տանը: Այս մասին հայտնում է India Times- ը:

18-ամյա Սաջիթան անհետ կորել էր Պալակադի շրջանի Այիլուր գյուղում գտնվող իր ծնողների տունը լքելուց հետո: Աղջիկը չէր վերադարձել, իսկ ոստիկանությանը չէր հաջողվել պարզել նրա անհետացման հանգամանքները:

Պարզվել է, որ այս ամբողջ ընթացքում նա գաղտնի ապրել էր իր սիրեկանի՝ Ռահմանի և նրա ծնողների հետ, որոնք գաղափար անգամ չէին ունեցել, որ ընտանիքի մեկ այլ անդամ է բնակվում իրենց տանը: Երիտասարդն աշխատում էր որպես էլեկտրիկ, ուստի կարողացել էր ավտոմատ կողպեք տեղադրել այն սենյակում, որտեղ ապրում էր Սաջիթան: Նա դեպի դուռը էլեկտրական հոսանքի լարեր էր անցկացրել, որոնք հոսանքահարում էին մարդկանց, եթե փորձեին բացել այն։

Միևնույն ժամանակ, ինքը՝ Ռահմանը, սկսել էր իրեն շատ անսովոր պահել․ ընտանիքի հետ նա դադարել էր ուտել նույն սեղանի շուրջ և ուտեստներն իր սենյակ էր տանում: Պարբերականը նշում է, որ Սաջիթան միայն գիշերն էր դուրս գալիս սենյակից՝ զուգարանից օգտվելու համար:

Որոշ ժամանակ անց անսպասելի անհետացել էր նաև Ռահմանը։ Մի քանի ամիս անց երիտասարդի եղբայրը գտել է նրան հարևան գյուղում: Պարզվել է, որ Ռահմանն ու Սաջիթան փախել էին այնտեղ, որպեսզի վերջապես իրենց ընտանիքից առանձին ապրեն վարձակալած տանը: Զույգը հարազատներին չէր պատմել իրենց հարաբերությունների մասին, քանի որ վախենում էին, որ ծնողները հավանություն չէին տա իրենց միությանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել