copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:53 09-06-2021

Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի համար ստեղծեն խաղաղ դարաշրջան. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում` իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեմարկացիայի և դեմիլիտացիայի հարցը Հայաստանի համար մերժելի չեն, և պետք չէ այդ բառերից վախենալ։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը հենց այսօր պատրաստ է սկսել սահմանների ճշգրտման գործընթացը, եթե Ադրբեջանը ընդունի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը հայելային եղանակով դուրս բերվեն սահմանային գծից, որից հետո միայն սկսվի սահմանների ճշգրտման հարցը։

«Հայաստանում կան ուժեր, գործիչներ, որ ուզում են այս երկու հարցը կապել իրար, ասելով, որ եթե սահմանի դեմարկացիայի և դեմիլիտացիայի հարցը կա, ապա Ղարաբաղի հարցը փակված է. ոչ, այդպես չէ և կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որպեսզի հետո կանգնենք ինչ–որ փաստերի առաջ։ Չկա մի անկախ երկիր, որն ինչ–որ պահի այդ խնդրի առաջ չի կանգնում»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկիր ԱՄՆ–ն օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դեմիլիտացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։

«Մենք աշխատելու ենք մի գերնպատակի ուղղությամբ, որպեսզի Հայաստանի համար ստեղծենք խաղաղ դարաշրջան, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի և Արցախի շահերը կարող են զոհաբերվել, մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը` մեկը մյուսին շարունակում է»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում