copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:58 08-06-2021

Մենք ուզու՞մ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել․ Ռ․ Քոչարյան

Գորիսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով քաղաքցիներին, ասել է, - «Մենք ուզու՞մ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզու՞մ ենք ունենալ թռիչքաձև տնտեսություն, թե՞ ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը։ Մենք ուզու՞մ ենք ներքին համերաշխություն, կայունություն, թե՞ ուզում ենք շարունակել ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած երկիրը, և ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական միավորների ու ընտրական բլոկների»։

Ռ․ Քորարյանն ասաց, որ ներկա իշխանությունն է խաթարել երկրի անվտանգությունը, և նրանք են պատասխանատու հազարավոր զոհերի, կորցրած տարածքների, բանակի այսօրվա վիճակի համար։

Երկրորդ նախագահն իշխանություններին մեղադրեց նաև տնտեսական անկման, գործազրկության և ահռելի թվերի հասած արտագաղթի համար․ «Իրենք են պատասխանատու ներդրումները զրոյի հասցնելու համար»։

Ռ․ Քոչարյանը նշեց, որ հենց «Հայաստան» դաշինքը կարող է հանել երկիրն այս իրավիճակից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող