copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:45 08-06-2021

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 1-ին ատյանի դատարանի որոշումը. ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը պետք է լքի ռեկտորի աշխատասենյակը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար, ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանն Օրագիր.news-ին տեղեկացրեց, որ այսօր՝ հունիսի 8-ին, վերջապես հասանելի դարձավ Վերաքննիչ դատարանի որոշումը, որը պետք է հրապարակվել է դեռևս հունիսի 3-ին: Որոշման համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ բեկանվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ Գեղամ Գևորգյանին ընտրելու թիվ 43 որոշումը, և վերջինիս լիազորությունները դադարեցվել էր:

«Այն, որ դեռևս հունիսի 3-ին կայացված որոշումը հասանելի չէր կողմերին և հանրությանը, աննախադեպ է: Ես այստեղ կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում: Իրականում իմ անձնական դատական խողովակներով պարզել եմ, որ տվյալ դատական գործընթացը նախագահող երեք դատավորներից մեկը՝ Անի Մխիթարյանը, որը, ի դեպ, ԲԴԽ անդամ է, պարզապես արգելափակել է դատարանի հրապարակված ակտը: Կարծում եմ՝ տվյալ դատավորի դեմ պետք է կարգապահական վարույթ հարուցել»,- ասում է Կարեն Հեքիմյանը:

Գեղամ Գևորգյանը Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում վիճարկելու համար ունի 1 ամիս ժամանակ:

«Եթե մինչև հուլիսի 8-ը Գեղամ Գևորգյանը չդիմի Վճռաբեկ դատարան, որի իմաստը ես չեմ տեսնում, և մինչև հուլիսի 8-ը չազատի ռեկտորի սենյակը, ես ստիպված եմ լինելու դիմել ԴԱՀԿ՝ դատարանի օրինական որոշումն ուժի մեջ մտցնելու համար»,- ամփոփեց Կ. Հեքիմյանը:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը դեռևս 2020 մայիսին է դիմել դատարան երկու պահանջով՝ բեկանել ԵՊՀ ՀԽ որոշումը և դադարեցնել ժ.պ-ի լիազորությունները, որի համար հիմք էր հանդիսացել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, ըստ որի՝ ԵՊՀ ռեկտորն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ վճարովի պաշտոն: Տվյալ ժամանակահատվածում Գեղամ Գևորգյանը վճարովի հիմունքներով զբաղեցնում էր «Էվոկաբանկ»-ի խորհրդի անդամի, հետագայում էլ՝ նախագահի տեղակալի պաշտոնը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը