Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:10 07-06-2021

Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում առկա խնդիրները

Հեռախոսազրույցների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը չի կարող բավարար համարվել:

Նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Եվրոպան միմյանց համար նշանակալի գործընկերներ են: Հետևաբար, համագործակցությունը բխում է երկու կողմերի շահերից:

Բացի այդ, Պուտինը և Միշելը քննարկել են միջազգային մի շարք հրատապ խնդիրներ: Մասնավորապես քննարկվել է համաճարակի դեմ պայքարի և բնակչությանը մատչելի և արդյունավետ պատվաստանյութերի տրամադրման հարցը:

Քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Առաջնային խնդիրների շարքում նրանք նշել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և բնակչության շրջանում հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Պուտինը մատնանշել է Բելառուսի դեմ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների անարդյունավետությունը: Շառլ Միշելը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր ունենալ հարևան հանրապետության ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից