copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:34 07-06-2021

Մինչև 3 մլն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկերը պետք է մարվեն․ սկսվեց ԲԿՀ քարոզարշավը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է կուսակցության տնտեսագետների խմբի կատարած ուսումնասիրությունների ներկայացմամբ։

«Այն, ինչ ընդգրկել ենք մեր նախընտրական ծրագրում, ամբողջովին իրատեսական է։ Այն իրականացնելուց հետո հաստատ ձեռք կբերենք ու կունենանք կայուն տնտեսություն և զարգացած պետություն»,- ասաց ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը։

Նա նշեց, որ իրենք որոշել են, որ Հայաստանի Հանրապետությունում շատ արագ պետք է իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն․ «Վերջին երեք տարիներին մենք շատ հաճախ լսել ենք «տնտեսական հեղափոխություն» տերմինը, որն այդպես էլ մնաց թղթի վրա և իրականություն չդարձավ»։

Անդրադառնալով կուսակցության ղեկավարի քաղաքացիների վարկերը մարելու հայտարարությանը՝ Ա․ Գրիգորյանը նշեց, որ եթե իրենք հավաքեն բավարար ձայներ կառավարությունում մնալու համար, ապա ձեռնամուխ են լինելու ՀՀ մի քանի հարյուր հազար քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանը։

«Որոշվել է, որ մինչև 3 մլն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկերը պետք է մարվեն։ Ծրագրի իրականացման համար իրականացվել են տարբեր փորձեր ու վերլուծություններ, և մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ այդ ծրագիրը շատ իրատեսական և իրականանալի է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից