Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:00 06-06-2021

Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 5-ին, ժամը 22։31-ին ահազանգ է ստացել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Կ․-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ամենից շատ դիտված