copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:15 06-06-2021

Սննդաբանը նշել է պաղպաղակի համար օրվա լավագույն ժամանակը

Ինչպե՞ս ընտրել պաղպաղակ, աղանդերի բաղադրության մեջ ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչպես նաև՝ ե՞րբ այն ուտել։ Այս մասին պատմում է սպորտային սննդաբան Իրինա Պիսարևան:

Նա նշել է, որ սառը աղանդերը հաճախ պարունակում է կենդանական ճարպեր և շաքար, ուստի դրանից դժվար է չգիրանալը: Բժիշկը խորհուրդ է տվել ուսումնասիրել բաղադրությունը, որպեսզի այն չպարունակի բուսական ճարպեր և արմավենու յուղ: Փորձագետը խոսել է նաև շաքարի փոխարինիչներով պաղպաղակի մասին:

Պետք է ուշադրություն դարձնել նաև սպիտակուցի բարձր պարունակությամբ պրոտեինային պաղպաղակին: Ըստ Պիսարևայի, այն, ամենայն հավանականությամբ, կպարունակի շաքարի փոխարինող և կաթնային սպիտակուց (պրոտեին), այսինքն՝ ավելի շատ սպիտակուցներ, քան սովորական պաղպաղակները: Այս աղանդերը նույնպես օգտակար կլինի:

Մրգային սառույցն առավել հարմար է այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում լակտոզան։ Իսկ Սորբեթն ավելի ճիշտ ընտրություն է, քան մրգային սառույցը, քանի որ այնտեղ ավելի քիչ շաքար է ավելացված:

Սննդաբանը խորհուրդ է տալիս պաղպաղակ օգտագործել մինչև ժամը 15-ը, քանի որ օրվա այդ ժամանակահատվածում նյութափոխանակությունն ավելի լավ է կատարվում:

Սննդաբանը խորհուրդ է տվել սորբեթը պատրաստել տանը․ հարել մրգերը և սառեցնել տարայի մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից