Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:18 06-06-2021

Երևանյան լճից կնոջ դի է դուրս բերվել

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:

Ամենից շատ դիտված