copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:14 04-06-2021

Հայաստանն ու Ղազախստանն ունեն շատ ընդհանրություններ. Արմեն Սարգսյանը՝ Ղազախստանի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները, Մաժիլիսի նախագահը կարևորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

Մաժիլիսի նախագահի խոսքով՝ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-ղազախական բազմակողմ փոխգործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Նա հավաստիացրել է, որ ղազախ խորհրդարանականներն իրենց դերակատարումը կունենան այդ գործում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Ղազախստանի Մաժիլիսի խոսնակն առանձնացրել է հայ և ղազախ խորհրդարանականների սերտ համագործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ կառույցներում:

Ընդգծելով, որ Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն:

Հայաստանի նախագահը և Ղազախստանի Մաժիլիսի նախագահը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանում այս ամիս տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն իրենց ներդրումը կունենան հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից