copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:51 04-06-2021

Ադրբեջանցիները ճանապարհ են սարքում, պոստից պոստ ճանապարհ են գցում, աշխատանքներ են կատարում. Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ ահազանգեր են եղել, թե ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում, ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին:

«Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ»։

Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը՝ ասաց․

«Նման դեպք չկա․․․ բայց ադրբեջանցիներն այդ հատվածներում աշխատանքներ են կատարում, իրենց պոստերն են սարքում, ինչեր են անում, բայց ներքև իջնել չկա։ Ճանապարհ են սարքում, պոստից պոստ ճանապարհ են գցում, աշխատանքներ են կատարում»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Ավելի ուշ՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, ինժեներական աշխատանքներ էին կատարում։

Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից