copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:26 04-06-2021

ԵՄ դրամաշնորհ՝ ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարության իրականացման համար. ԿԳՄՍՆ

Մ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» («EU4Culture») ծրագիրը հայտարարում է մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանի 15000 կամ ավելի բնակչություն ունեցող և մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքները: Նախնական փուլում կընտրվեն հինգ քաղաքներ՝ ամբողջական հայտի մշակման համար ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ: Յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեք քաղաքներ կստանան 30.000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Վերջնական փուլում յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300.000 եվրո դրամաշնորհ` ռազմավարության իրականացման համար:

Ինչպե՞ս դիմել

Դիմորդներին առաջարկվում է գրանցվել և ներկայացնել Գյոթե ինստիտուտի հայտերի պաշտոնական պլատֆորմում (GAP):

Ընթացիկ փուլում պետք է ներկայացվեն միայն հայեցակարգային առաջարկներ: Հայտը կարող է լրացվել ինչպես անգլերեն, այնպես էլ մասնակից երկրների պետական լեզուներով:

Հայեցակարգերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 30-ն է:

Հայտադիմումների փուլերը և ֆինանսավորումը

Առաջարկների կանչ (հայեցակարգի առաջարկ)

Մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքները հրավիրվում են ներկայացնելու իրենց ընդհանուր հայեցակարգը:

Առաջարկների մրցույթ (ամբողջական հայտ)

Հայեցակարգային առաջարկ ուղարկած քաղաքներից կընտրվեն առավելագույնը հինգ քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել ամբողջական հայտը: Ընտրված դիմորդ-քաղաքները կստանան առավելագույնը 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտը պատրաստելու համար:

Մշակութային զարգացման ռազմավարության պատրաստում

Ամբողջական հայտը ներկայացրած դիմորդ քաղաքներից կընտրվեն առավելագույնը երեք քաղաք (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել և ներկայացնել իրենց մշակութային զարգացման ռազմավարությունը: Ընտրված քաղաքներն առավելագույնը 30,000 եվրոյի չափով կստանան դրամաշնորհ` մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար:

Իրականացման փուլ

Յուրաքանչյուր երկրից ընտրված մեկ քաղաքի կշնորհվի դրամաշնորհ առավելագույնը 300,000 եվրոյի չափով` իր մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:

Գործողության վերջնական նպատակն է՝ մասնակցային մոտեցման և պետություն- մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված մշակութային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման միջոցով բարձրացնել մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ միաժամանակ պահպանելով և զարգացնելով բազմամշակութայնության և բազմաէթնիկականության սկզբունքները:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի հզորացմանը:

Հայտամրցույթի բոլոր մանրամասները հասանելի են հղմամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը