copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:08 04-06-2021

հայ գերիների վերադարձի հարցը շարունակելու է առաջնահերթ մնալ. Էլեն Ասատրյան

Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Կուսակցության համագումարում բանաձևի ընդունումից հետո սպասվող զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է բանաձևը հեղինակած Էլեն Ասատրյանի հետ, որն այս օրերին Հայաստանում է:

«Սա ոչ միայն բանաձև է, որն անցել է համագումարի ժամանակ, այլ նաև դարձել է կուսակցության առաջնահերթության մասը: Ներկայացվել էր 159 բանաձև, որից միայն 13-ն էր կարող անցնել համագումարի ժամանակ: Դա նշանակում է, որ Կալիֆորնիայում այս տարվա ընթացքում կուսակցության բոլոր մարմինների քննարկվող առաջնահերթ հարցերի մեջ է լինելու Հայաստանի, Արցախի հարցը՝ գերիների վերադարձը, Թուրքիայի և Ադրբեջանի վրա սանկցիաներ դնելը»,-ասաց Ասատրյանը:

Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում:

Բանաձն ուղարկվել է Բայդենի վարչակազմին, Պետդեպարտամենտին, Կոնգրեսին՝ հայտնելով, որ այս մարմինն ունի հետևյալ պահանջները: Ասատրյանը նկատեց նաև , որ Բայդենի վարչակազմը դեմոկրատական է, և նման մարմնից եկող բանաձևը, կոչը, իր կշիռը միանշանակ ունի:

«Դա միայն մեկ օրվա թեմա չէր, այլ այս ամբողջ տարին այս բանաձևի գծերը քննարկվելու են: Բոլոր ժողովներում այն պետք է քննարկվի՝ որպես առաջնահերթություններից մեկը»,-նշեց նախաձեռնողը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից