copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:50 03-06-2021

Գառնիկ Ավագիմյանը նշանակվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի առաջին տեղակալ

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին:

Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է մեծապես կախված ոլորտի հաջողությունը:

Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, որն ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Ըստ նախարարի՝ համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում