copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 13:56 03-06-2021

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այն բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ. Կասպարով

Դարպասապահ Գևորգ Կասպարովը իր կարիերան ավարտելու մասին գրառում է կատարել ֆեյսբուքի էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել է կարիերայի ընթացքում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այն բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ՝ մարզիչներիս, խաղնկերներիս, ակումբներին, բոլոր տարիքային հավաքականներին, երկրպագուներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր խոչընդոտ են հանդիսացել իմ ճանապարհին՝ ավելի ուժեղացնելով ինձ։ Առանց ձեզ չէի կերտի իմ 25 տարվա ֆուտբոլային ուղին։ Շնորհակալութուն»,- գրել է Կասպարովը:

Կարիերայի ընթացքում Կասպարովը հանդես է եկել մի շարք ակումբներում այդ թվում՝ Միկայում, Փյունիկում, Ուլիսում, Գանձասարում, Շիրակում, Ալաշկերտում, ինչպես նաև իրանական Փաս Համեդանում, Ռահ Ահանում, Տրակտոր Սազիում, Սանատի Կավեհում և Զոբ Ահանում։

Գևորգ Կասպարովը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի