copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:30 03-06-2021

Անկախ աճյունների ազգային պատկանելությունից՝ որևէ մեկի աճյունը նման վերաբերմունքի պետք է չարժանանա. Նազենի Բաղդասարյան

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում պատգամավոր Նազենի Բաղդասարյանը նշեց, որ, հասկանալով հարցի զգայանությունը, փորձել է չարձագանքել կարծիքներին, որովհետև, անկախ քաղաքական հայացքներից, նախորդող օրերին տեսածը զարհուրելի էր:

Սակայն վերջինս նշեց, որ այսօր այդ հարցը քաղաքականացնելը սխալ և անօգուտ գործընթաց է:

«Միևնույն ժամանակ եկեք հասկանանք, որ մեղավոր ասելը և աշխատանքից ազատումը ինձ համար՝ որպես քաղաքացի, շատ քիչ է»,-ասաց Նազենի Բաղդասարյանը:

Նրա խոսքով, բոլոր մեղավորները պետք է քրեականապես պատժվեն:

«Անկախ աճյունների ազգային պատկանելությունից՝ որևէ մեկի աճյունը նման վերաբերմունքի պետք է չարժանանա»,-շեշտեց պատգամավորը:

Վերջինս պարզաբանեց նաև, որ աճյունների նույնականացման տևական գործընթացում պետք է ցավոք սրտի արձանագրել, որ կան հարազատներ, որոնք, զգացմունքայնությամբ պայմանավորված, մինչ օրս հրաժարավում են արյուն հանձնել նույնականացման համար:

Նա նաև հավելեց, որ նույնականացման համար նախատեսված սարքավորումը Հայաստանը մինչ 2018 թվականը չի ունեցել:

Վերջինս անդրադարձավ նաև խմբակցությանը լքած պատգամավորներին:

«Բա մնայիք խմբակցությունում ու կրեիք այս բեռը, այլ ոչ թե օր առաջ դուրս գայիք և այժմ փորձեիք քաղաքական արժեթղթեր շահել»,-եզրափակեց ելույթը Նազենի Բաղդասարյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից