copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:02 01-06-2021

Միհրան Պողոսյանի` Անձնագրերի և վիզաների վարչություն ներկայացրած փաստաթղթի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Ազգային ժողովում Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ցուցակում ներառված Միհրան Պողոսյանի` Անձնագրերի և վիզաների վարչություն ներկայացրած փաստաթղթի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։

«Բուհից բերված առաջին տեղեկանքը համապատասխանում է իրականությանը, սակայն համաձայն այդ տեղեկանքի` 22 օր չի բավականացրել, որպեսզի ապահովվեր նրա` համապատասխան ժամկետում ՀՀ-ում գտնվելու պահանջը։ Դրանից հետո Պողոսյանը դիմել է վարչական դատարան և դատարանի որոշման միջոցով տրամադրվել էր նրան տեղեկանք»,– պարզաբանեց Արա Ֆիդանյանը։

Սակայն մինչ վարչական դատարանը որոշում կկայացներ, Պողոսյանը վիզաների վարչություն նույն բուհից երկրորդ տեղեկանքն է ներկայացրել, թե իբր նա համալսարանի նախապատրաստական դասընթացներում է ընդգրկված եղել, ինչի համար էլ բացակայել է երկրից։ Բուհը, սակայն, չի հաստատել այդ տեղեկանքի իսկությունը։ Ֆիդանյանը կարծում է, որ հենց այս փաստաթղթի առնչությամբ էլ գուցե քրգործ հարուցվի։

Ուշագրավ է նաև այն, որ այդ ընթացքում Պողոսյանը նաև երրորդ դիմումն է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։ Ֆիդանյանը հայտնեց` այժմ այս երրորդ փաստաթղթի իսկությունն ուսումնասիրության փուլում է։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում