copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:59 07-11-2021

Նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով

Նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրե Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:


Վթարի հետևանքով Ս. Հակոբյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում