copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 11:30 31-05-2021

Զիդանը բացատրել է, թե ինչու է հեռացել Ռեալից

Մադրիդի Ռեալի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակ է գրել մադրիդյան ակումբի երկրպագուներին, որում բացատրել է իսպանական ակումբից հեռանալու որոշումը:

«Որոշեցի հեռանալ և ուզում եմ պատշաճ կերպով բացատրել պատճառները: Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս, չեմ հոգնել մարզչական աշխատանքից: 2018-ի մայիսին ես հեռացա, քանի որ երկուսուկես տարի անց այսքան շատ հաղթանակներ և գավաթներ ունենալով՝ զգացի, որ թիմը նոր մոտեցման կարիք ունի՝ ամենաբարձր մակարդակի վրա մնալու համար:

Հիմա պատճառներն այլ են: Ես հեռանում եմ, քանի որ զգում եմ, որ ակումբն այլևս չունի այն հավատը, որն ինձ պետք է, և աջակցությունը` միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում ինչ-որ բան կառուցելու համար:

Ես հասկանում եմ ֆուտբոլը և ծանոթ եմ Ռեալի նման ակումբի պահանջներին: Գիտեմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս»,- մեջբերում է Զիդանին AS-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում