copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:49 31-05-2021

Հայաստանի տարածքները վիճելի չեն․ Է․ Մարուքյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանի տարածքները վիճելի չեն։

«Ովքեր մտածում են, որ Հայաստանի տարածքները վիճելի են, նրանց ծանր հետևանքներ կարող են սպասվել և սպասվում են»,- ասաց նա։

Է․ Մարուքյանը նշեց, որ մենք գծած սահմաններ չունենք, և վաղ թե ուշ պետք է սահման ամրագրել․ «Սահմանների խնդիրն Արցախյան վերջին պատերազմի հետևանք է։ Մենք պատերազմի, պարտության արդյունքում ունենք հետևանքներ, որոնք պետք է կառավարել, եթե չենք ուզում ավելի մեծ վնասներ կրել»։

Պատգամավորի կարծիքով պետք է ստեղծել տարածքները հստակեցնող հանձնաժողով ու ասել՝ սա մեր տարածքներն են, ու ապացուցել մեզ մոտ եղած քարտեզներով ու փաստերով։

Ամենից շատ դիտված