copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:58 27-05-2021

Աթենքի օդանավակայանում տեղեկատվություն չեն ստացել Ryanair ինքնաթիռում ռումբի առկայության մասին

Հունաստանի կառավարությունը հերքել է այն մեղադրանքները, թե Աթենքի միջազգային օդանավակայանը հաղորդագրություններ է ստացել իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռում ռումբ լինելու մասին, որը մայիսի 23-ին թռչում էր Աթենք-Վիլնյուս երթուղով և վայրէջք էր կատարել Մինսկում: Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Արիստոտել Պելոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին խորհրդարանականներին ուղղված կոչի ժամանակ ասել է, որ Ryanair-ի հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրությունը միաժամանակ ստացվել է Աթենքի, Վիլնյուսի և Մինսկի օդանավակայաններում: Նա նաև ասել է, որ օդանավում ահաբեկիչ է եղել:

Ըստ Պելոնիի՝ տարածված տեղեկատվության մեջ չի հաղորդվում, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում։

Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը չորեքշաբթի՝ մայիսի 26-ին, մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Աթենքի օդանավակայանը ծանուցվել է նշված ինքնաթիռի վրա սպառնալիքի առկայության մասին։

Պելոնին հավելել է, որ Հունաստանը կմասնակցի Ryanair-ի չվերթի միջադեպի հետաքննությանը:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հեռուստատեսային NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունները ճանաչել են ծայրահեղական:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի