copy image url
Խոսք 5 տարի առաջ - 12:39 27-05-2021

Եթե մեր վրա կրակում ենք, մենք էլ պետք է կրակենք. Ա. Քոչարյան

«Առավոտյան տեղի է ունեցել այն, ինչն անթույլատրելի է։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ մենք ունենք սահմանային լարվածություն, իսկ լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանի Հանրապետությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ իրենք անընդհատ իրականացնում են պրովոկացիոն գործողություններ՝ դրդելով մեզ համապատասխան քայլերի։

«Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ։ Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց իրենք էլ երեկ գերի չունեին»- ասել է նա։

Ա․ Քոչարյանի կարծիքով, ժամանակն է, որ մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և բոլոր սցենարներն ունենանք մեր տեսադաշտում․ «Հնարավոր է, որ իրավիճակը նորից գնա բարդացման»։

Խոսելով անելիքների մասին՝ պատգամավորը նշեց, որ պետք է վերջապես կայացնել մոբռեսուրսը, որը երբեք չենք ունեցել․ «Մոբռեսուրսի կայացման անհրաժեշտության առաջ ենք կանգնած»։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է որոշակի ժամանակով հավաքների միջոցով որոշակի տարիքային խմբի մարդկանց տանել, պատրաստել՝ բանակային կառուցներում անհրաժեշտության դեպքում ծառայության անցնելու համար։

Այս պահին սահմանային գծի վրա առկա կրակոցների մասին խոսելիս Ա․Քոչարյանն ասաց. «Եթե մեր վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք»։

Նա նաև չբացառեց դեպքերի նման զարգացման դեպքում ռազմական դրություն մտցնելու հարցի քննարկումը և լարվածության նոր օջախների առաջացումը։

Ա. Քոչարյանը նշեց, որ Ռուսաստանի՝ ռազմական օգնությունը գործնականորեն ցուցաբերելու պահը երեկ էր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից