copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:48 26-05-2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները Ryanair-ի միջադեպը համարել են ոտնձգություն եվրոպական անվտանգության դեմ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԱԽ) վեց անդամներ արձագանքել են Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:

Կազմակերպության մի քանի անդամներ՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, սա ընկալում են որպես ոտնձգություն եվրոպական անվտանգության նկատմամբ:

Մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն Աթենքից Վիլնյուս էր մեկնում, հրատապ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավում գտնվել է NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը ձերբակալվել է: Հաղորդվել է նաև նրա ընկերուհու՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Տելեգրամյան NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել