Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:42 26-05-2021

Լեռնային Ղարաբաղում վնասազարծել են 90-ական թվականների ականադաշտեր

Ռուսաստանի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի (ՄՀԿ) մասնագետները Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտու ականազերծման ընթացքում հայտնաբերել եւ ոչնչացրել են ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա, ականազերծման առանաձնահատկությունն Է ականադաշտերի առկայությունը, որոնք մնացել են 90-ական թվականների հակամարտության ժամանակներից, հայտնել Է ՄՀԿ-ի պետի տեղակալ գնդապետ Սերգեյ Ստեշենկոն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականազերծման առանձնահատկությունն ականադաշտերի առկայությունն Է, որոնց մի մասը չի ականազերծվել տակավին անցյալ դարի 90-ական թվականներից, ինչպես նաեւ ականադաշտերի տեղեկամատյանների եւ քարտեզների բացակայությունը: Դրա հետեւանքով ռուսաստանցի սակրավորներն ստիպված Էին մշտապես կատարելու տեղանքի ինժեներական հետախուզում»,- ասել Է Ստեշենկոն՝ ելույթ ունենալով Հումանիտար ականազերծման եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հակազդման 4-րդ միջազգային խորհրդաժողովում: Նա ընդգծել Է, որ Ղարաբաղի տարածքում ականադաշտերն առանձնահատուկ վտանգ են ներկայացնում:

«Ականապատման քայլը հակահետեւակային ականադաշտեր տեղակայելիս քաոսային Է, որոշ ռազմամթերքներ տեղանքում տեղակայված են միայնակ կամ զույգով այն վայրերում, որոնք նույնսիկ ակտիվ մարտական գործություններ չեն ենթադրում»,- պարզաբանել Է Ստեշենկոն:

Նրա խոսքով՝ ՄՀԿ-ի մասնագետներն ականազերծել են ավելի քան 2 100 հեկտար տարածք, մաքրել են 657 կիլոմետր ճանապարհներ, ստուգել 1 844 շենք եւ շինություն, հայտնաբերել եւ ոչնչացրել ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա: Կենտրոնի պետի տեղակալը նշել Է, որ ռուսաստանցի մասնագետները կատարում են լրիվ ցիկլի ականազերծում՝ պայթյունավտանգ առարկաների որոնումից մինչեւ ոչնչացում:

Այժմ Լեռնային Ղարաբաղում տարածքի ականազերծման աշխատանքները շարունակվում են: Հումանիտար ականազերծման եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հակազդման 4-րդ միջազգային խորհրդաժողովը բացվել Է մայիսի 26-ին Մոսկվայի մարզի «Պատրիոտ» կոնգրեսա-ցուցահանդեսային կենտրոնի բազայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ