copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:56 26-05-2021

Ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանվել 14 000 դրամ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 000 դրամ, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 000 դրամ պետական տուրք:

Նախագծին կողմ քվեարկեցին նիստին ներկա 91 պատգամավորներից 72–ը, դեմ` 7–ը, ձեռնպահ` 3–ը։

Հիշեցնենք` կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր նախկինում գործող ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար պետական տուրքը 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը, որն առայսօր անվճար էր, սահմանել 9 000 դրամ` 1 տոննայի դիմաց:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, սակայն, կառավարության առաջարկը չեն ընդունել` մտավախությամբ, որ դա կարող է վնասել տեղական արտադրողներին։

Փոխարենը պատգամավորներն առաջարկում են տուրքերը թողնել նախկին չափերով ու երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, քանի որ այն արդեն ավարտվել է 2020թ–ի դեկտեմբերին ու հունվարի 1-ից թե՛ ցեմենտը, և թե՛ կլինկերը դարձյալ ներկրվում են անվճար։

Կառավարությունն իր օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորում է տեղական արտադրությունը ներմուծումից պաշտպանելու ու տեղական արտադրանքը մրցունակ դարձնելու նպատակով։

Նշենք, որ պաշտոնական թվերով` 2020 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության պատկերը հետևյալն է` 500 000 տոննա` «Արարատցեմենտ», 100 000 տոննա՝ «Շինցեմենտ», 100 000 տոննա՝ «Հրազդանցեմենտ», 200 000 տոննա՝ Իրանից ներմուծված։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20210526/27686458/cement-klinker-naxagic-azgayin-zoxov.html

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ