copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:09 26-05-2021

Ինչպե՞ս Հադրութից թշնամու համար ճանապարհ բացվեց դեպի Շուշի․ Իրավունք

«Մամուլում շարունակվում են ակտի­վորեն շրջանառվել լուրեր այն մա­սին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լու­րերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վա­ճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:

Որքանո՞վ են վերոնշյպլ լու­րերը իրական, պարոն Աղաջա­նյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան վան շուրջ պտտվող այլ կասկածելի տե­ղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրա­տեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.

-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյւմն, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգս­տացնում:

-Բարև Ձեզ, լսում եմ:

-Լա՞վ եք:

-Լավ, շնորհակալություն, Դուք լավ էինեք:

-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցու­թյուններ են շրջանառվում, ընդ­հուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...

-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխա­նում, ուղղակի չեմ ցանկանում:

Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փո­խանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռու­թյունը համաձայնության նշան է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում