copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:02 25-05-2021

Քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից զիջումների սպասելիքներ ունի, անընդհատ խնդիրներն են ծագելու. Ռոբերտ Քոչարյան

«Առաջին հերթին դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձևով վարվել, եթե քո քաղաքականությամբ, քո քայլերով, քո հայտարարություններով դու այդպիսի տպաբվորություն ես թողնում, դու անընդհատ խնդիրներ ես ունենալու»,-այս տեսակետը հայտնեց Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ի ասուլիսին՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին:

«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, ճնշումներ գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար: ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում: Այո, առաջին հերթին պետք է նաև բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց կրկնում եմ, եթե ՌԴ-ի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում: Սա է իրավիճակը»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ