copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:54 24-05-2021

Սասուն Խաչատրյանը 2020-ին 5 մլն 664 հզր դրամ պարգևավճար է ստացել

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի մասին հայտարարագիրը։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հայտարարագրում 2020-ին անշարժ գույք ձեռք բերելու մասին տվյալներ չկան։ 2005 և 2013թթ․ Սասուն Խաչատրյանը ձեռք է բերել 2 բնակարան Երևանում, որոնց միանձնյա սեփականատերն է, 2018 և 2019 թթ․ ձեռք է բերել երկու բնակարան կրկին Երևանում, որոնց համասեփականատեր է:

Տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդը կազմել է 232 հզր ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 303 հզր դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 20 մլն 800 հզր ՀՀ դրամ, տարվա վերջում այն աճել է՝ կազմելով՝ 26 մլն 200 հզր ՀՀ դրամ։

Հայտարարագրում ՀՔԾ պետի ամսական եկամուտը՝ որպես աշխատավարձի դիմաց վճար, կազմել է 15 մլն 188 հզր ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՔԾ պետի ամսական աշխատավարձը 793 հզր 680 դրամ է։
Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր դրամ, հետևաբար Սասուն Խաչատրյանը 2020-ին 5 մլն 664 հզր դրամ պարգևավճար է ստացել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը