copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:16 24-05-2021

Մեծ Բրիտանիայի ամրոցից գողացել են 1 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ թագավորական զարդեր

Մեծ Բրիտանիայի Արևմտյան Սասեքս կոմսությունում անհայտ անձինք Արունդելի ամրոցից գողացել են 1 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ թագավորական զարդեր:
Այս մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Գողացված իրերից ամենաարժեքավորը շոտլանդական թագուհի Մերի Ստյուարտի ոսկե տերողորմյայով հուլունքաշարն էր (ղեկավարվել է 1542-ից 1567 թվականներին): Բացի այդ, ամենաթանկ գողացված իրերի շարքում են եղել թագադրման բաժակները:

«Գողացված իրերն անհամեմատ ավելի արժեքավոր են, քանի որ եզակի նմուշներ են Նորֆոլկի դուքսի հավաքածուից»,- ասել է ամրոցի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը:

Կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Մի քանի րոպե անց ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, բայց զարդերն արդեն անհետացել էին ցուցասրահից: Իրավապահները մոտակայքում հայտնաբերել են լքված և հրկիզված ավտոմեքենա:

Ավելի վաղ բրիտանացի իրավապահները ձերբակալել էին երկու մարդու, որոնք մտել էին Ուինձորի թագավորական նստավայրի տարածք, որտեղ գտնվում էր Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ