copy image url
Խոսք 5 տարի առաջ - 14:36 20-05-2021

Դպրոցներում անհրաժե՞շտ է ավելացնել տղամարդ ուսուցիչների թիվը

Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը հորդորեց առավելություն տալ դպրոցներում տղամարդ ուսուցիչների առկայությանը. «Ես աշխատել եմ դպրոցում ու եկել եմ եզրակացության, որ մեր ներկայիս սերունդը տղամարդկային դաստիարակության պակաս է ունենում, որովհետեւ ինչքան էլ կին ուսուցչուհին խիստ լինի, կամ ուրիշ տեսակ, նա աշակերտին չի ընկալում այն տարբերակով, ինչ տարբերակով տղամարդը»:

Ըստ նրա, մեր դպրոցներում աշակերտներին պակասում են տղամարդկային օրինակները, ուստի հորդորում է տղամարդ ուսուցիչների համար արտոնություններ սահմանել, որ վերականգնվի դպրոցում տղամարդ ուսուցչի առկայությունը: Նա նշեց. «Երբ ես աշակերտ էի, ուսուցիչների 50%-ը տղամարդ էր, իսկ երբ ես էի ուսուցիչ, 10 տոկոսն էր տղամարդ»: Հակոբ Ասլանյանի խոսքով՝ «կանացի դաստիարակություն է լինում, դրա համար կռիվները շատ են լինում»:

Օրագիր.news-ի հետ զրույցում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժ, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ասաց, որ տղամարդ ուսուցիչների ներկայությունը դպրոցում միանշանակ կարևոր է․ «Ամբողջ հանրակրթության ոլորտում անհրաժեշտ է ավելացնել տղամարդ ուսուցիչների թիվը։ Դա մեր տղա երեխաների դաստիարակության համար ամենակորևոր հարցերից է»։

Նա նաև նշեց, որ դպրոցը չի կարելի տանել դեպի ֆեմինիզացիա, և դա վտանգավոր երևույթ է երկսեռ երեխաների դաստիարակության պարագայում։

Օրագիր.news-ի այն հարցին, թե արդյո՞ք հայկական դպրոցներում կա տղամարդկային դաստիարակության պակաս, Մխիթարյան կրթահամալիրի «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ Վազգեն Գրիգորյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, եթե դպրոցում լինեն տղամարդ ուսուցիչներ, ապա աշակերտները (խոսքը չի վերաբերում աշակերտուհիներին) հաստատ ավելի զուսպ ու հավասարակշռված կլինեն»։

Վ․ Գրիգորյանի կարծիքով, տղամարդ ուսուցչի դերը աշակերտի համար ավելի ազդեցիկ է․ «Բայցևայնպես չեմ հերքում, որ կին ուսուցիչները նույնպես կարղ են ազդեցիկ դեր ունենալ աշակերտի համար։ Այնուամենայնիվ դպրոցում տղամարդ ուսուցիչների առկայությունից դպրոցը կշահեր։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում