copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:18 19-05-2021

Հրապարակվել են Մարսի մակերեսի կադրերը՝ ֆիքսված չինական տիեզերանավի կողմից

Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA) ցույց է տվել առաջին լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք արվել են Մարսի՝ «Tianwen-1» առաքելության վայրէջքից հետո: Այս մասին հայտնում է տեղական Xinhua լրատվական գործակալությունը:

Գունավոր լուսանկարում պատկերված է մարսագնացի հետևի մասը: Լուսանկարը ցույց է տալիս, որ սարքի արեգակնային թևը և ալեհավաքը ճիշտ դիրքում են: Բացի այդ, պատկերը ցույց է տալիս, որ «Մարսի մակերեսը ունի հստակ հյուսվածքներ և հարուստ գեոմորֆոլոգիական տեղեկություններ»:

Երկրորդ՝ սև և սպիտակ լուսանկարը արվել է ճոճանակի դիմային տեսախցիկի կողմից, որն ստուգում է մեքենայի դիմացի ճանապարհը: Գործակալության տվյալներով՝ այս պատկերից կարելի է հասկանալ, որ մարսագնացի շարժման տեղանքը հարթ է՝ առանց խոչընդոտների:

Ավելի վաղ Չինաստանն իր պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ տիեզերանավ է իջեցրել Մարսի վրա:

2020-ի հուլիսի 23-ին Չինաստանը գործարկել էր CZ-5 («Changzheng-5») ծանր հրթիռը դեպի Մարս՝ «Tianwen -1» հետազոտական ​​առաքելությամբ: Թռիչքի ամբողջ կառուցվածքային մասերի զանգվածը կազմում էր հինգ տոննա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից