Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:28 17-05-2021

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում մի շարք փոփոխություններ են եղել. Վահե Դանիելյան

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ որ արմատական բարեփոխումներ են կատարվել Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, որոնք ուժի մեջ են մտել մայիսի 16-ից: Ընդունվել է 2 նոր օրենք, 8 օրենքներում փոփոխություններ են կատարվել։ Փոխվել է նաև պետական տուրքի համակարգը։

Մասնավորապես՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝

Կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։

Պետական տուրք չի վճարվի ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար։

Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը 7 աշխատանքային օրից, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց համար 10 աշխատանքային օրից՝ տեղում:

Փոփոխություն է կատարվել նաև երեխայի ծնունդի գրանցման հետ կապված։

«Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին դա նախ պետք է գրանցեր Արդարադատության նախարարության ՔԿԱԳ մարմնում, հետո այցելեր ոստիկանություն՝ ստանալու Հանրային ծառայության համարանիշ, հետո այցելեր Սոցիալական ապահովության ծառայություն, որ ստանար երեխայի 200 հազար դրամ միանվագ գումարը, իսկ այնտեղից քաղաքացուն ուղարկում էին բանկ, որ այդ գումարն ստանա: Այսինքն նվազագույնը 4 մարմին քաղաքացին պետք է այցելեր։ Մենք ոչ թե այդ 4 մարմնի փոխարեն 1 մարմին ենք նախատեսել, այլ ավելին՝ այդ գրանցումները նախատեսել ենք հենց իրականացնել ծննդօգնություն տրամադրող բուժհաստատությունում, որ անգամ Արդարադատության նախարարություն մեր քաղաքացիները ստիպված չլինեն այցելել: Սա արդեն 9 բուժհաստատությունում իրականացվել է և քանի ոև շատ արդյունավետ է, նախատեսում ենք բոլոր ԲԿ-ներում այդ հարցը կարգավորել»,-նշել է նախարարի տեղակալը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել