Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:55 17-05-2021

Թուրքիան հակաիսրայելական և հակահայկական քաղաքականությամբ չի կարող Գերմանիայի գործընկերը լինել. գերմանացի պաշտոնյա

Ռայնլանդ Պֆալցի օրենսդրական մարմնի անդամ, AfD կուսակցության ներկայացուցիչ Յոախիմ Պաուլն անդրադարձել է վերջին օրերին Մերձավոր Արևելքի լարվածությանը՝ նշելով Թուրքիայի վարած ապակառուցողական քաղաքականությունը Իսրայելի նաև Հայաստանի նկատմամբ:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս բուռն տրամադրության պայմաններում Իսրայելը միակ ժողովրդավար երկիրը չէ, որը վերջին օրերին ռազմական ճնշման է ենթարկվել:

«Գերմանահայկական լրատվական աղբյուրները, հղում անելով տեղական աղբյուրներին, արդեն մի քանի օր է՝ փաստում են, որ ադրբեջանական զորքերը, օգտվելով առիթից, որ այժմ աշխարհի ուշադրությունը սևեռված է «Համասի» հրթիռային հարվածներին, ճնշումներ են գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ փաստելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ գործող զինադադարը պարզապես թափոն է»,- նշել է պաշտոնյան:

Վերջինս փաստում է, որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան առիթն օգտագործում են Հայաստանում խնդիրներ ստեղծելու համար՝ չնայած բոլոր հավաստիացումներին, որ նրանք ցանկանում են պահպանել խաղաղությունը, և խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը:

Պաշտոնյան արձանագրում է, որ տեղի ունեցածը սպառնալիք է ամենահին քրիստոնյա ազգի համար:

«Այս հակամարտության արդյունքում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դերը պետք է վերագնահատվի, ի վերջո, Էրդողանը վերջին մի քանի օրվա ընթացքում հրապարակավ սպառնացել է այս տարածքում գտնվող երկու ժողովրդավարական պետություններին՝ Հայաստանին և Իսրայելին»,- նշել է Յոախիմ Պաուլը:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ համաշխարհային հանրությունը վերջապես ուշադրություն դարձնի այդ ռազմական սպառնալիքներին, և Դաշնային Հանրապետությունը պետք է միանա զինադադարով չսահմանված վայրերից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման պահանջներին: Դրա մասին վերջերս նշել է նաև Մարին լը Պենը Ֆրանսիայում:

Յոախիմ Պաուլը հիշեցրել է նաև, որ իրենց կուսակցությունը՝ AfD-ն, վաղուց է կոչ անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

«Էրդողանի անթաքույց աջակցությունը Բաքվի ծավալապաշտական ​​ռեժիմին լուրջ հիմք է Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու համար՝ ոչ միայն արտաքին և անվտանգության քաղաքականության, այլև Եվրոպա ներգաղթի մասին համաձայնագրերի առնչությամբ»,- նշել է պաշտոնյան՝ վերջում ավելացնելով, որ եթե ​​Թուրքիան շարունակի հավատարիմ մնալ ագրեսիվ կեցվածք դրսևորող ​​դաշնակցին, ապա երկարաժամկետ հեռանկարում չի կարող լինել Գերմանիայի գործընկերը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել